Ծրագրի մշակում, գործընկեր և բյուջե

Ստորև Դուք կգտնեք Սևծովյան ավազանի անդրսահմանային համագործակցության ծրագրի համար Հայաստանում անցկացված տեղեկատվական և ծրագրերի նախապատրաստմանը նվիրված միջոցառումների ժամանակ օգտագործված նյութերը: Այս միջոցառումները անց են կացվել ծրագրի կառավարման մարմնի, ազգային մարմինների և TESIM-ի կողմից համատեղ, հետևաբար ներառում են տարբեր նյութեր:

Յուրաքանչյուր միջոցառման համար դուք կգտնեք մասնակիցների փաթեթը, որը ներառում է միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացված կամ հանձնված փաստաթղթերի ցանկը` նրանց իրազեկվածության և հայտադիմում ներկայացնելու կարողությունների բարձրացման նպատակով: Այս փաստաթղթերը հայերեն են կամ երկլեզու տարբերակով՝ անգլերեն/հայերեն։

Հնարավորության դեպքում Դուք կգտնեք նաև դասընթացավարների փաթեթը, որը ներառում է լրացուցիչ տեղեկություններ կամ նյութեր, որոնք օգտագործվել են դասընթացավարների կողմից՝ միջոցառմանը նախապատրաստվելու համար (օրինակ` դասընթացավարի օրակարգը՝ մեթոդաբանությամբ, նշումներ դասընթացավարների համար՝ սահիկներ (slide) պատրաստելու նպատակով, գնահատման ձև ...): Դուք այս նյութը օգտակար կհամարեք, եթե ցանկանում եք անցկացնել Ձեր սեփական դասընթացը: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացավարի օրակարգը միայն անգլերեն լեզվով է, ընդգրկված մյուս փաստաթղթերը սովորաբար հայերեն լեզվով են կամ երկլեզու՝ անգլերեն / հայերեն: Խնդրում ենք հիշել, որ TESIM-ի փորձագետները պատրաստ են աջակցելու Ձեզ՝ Ձեր դասընթացը պատրաստելու գործում։ Եթե ունեք աջակցության կարիք, խնդրում ենք կապվել մեզ հետ անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով info@tesim-cbc.eu

Սևծովյան ավազան – Տեղեկատվական միջոցառում Հայաստանում (հուլիս 2016) – մասնակցի փաթեթ
Սևծովյան ավազան – Ծրագրերի նախապատրաստման միջոցառումներ Հայաստանում (մարտ 2017) – Մասնակցի փաթեթ
Սևծովյան ավազան - Ծրագրերի նախապատրաստման միջոցառումներ Հայաստանում (մարտ 2017) – Դասընթացավարի փաթեթ